ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արտիստներին և հանդիսատեսին՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Արտիստներն ունեն իրավիճակը փոխելու եզակի հնարավորություն։ Մենք բոլորս պետք է ստեղծենք մշակույթ, որտեղ բռնությունը չի ներվում»,- ասել է Օբաման տեսաուղերձում, որը հատուկ տեսագրվել էր արարողության առիթով և ցուցադրվել ուղիղ եթերում։
Մրցանակաբաշխությունն այս րոպեներին անցկացվում է Լոս Անջելեսում, հեռարձակումն իրականացնում է CBS հեռուստաալիքը։









































