Լիբանանում ԱՄՆ դեսպան Դևիդ Հեյլը այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից Բեյրութին 25 մլն դոլարի զենքի մատակարարման մասին:
«Մոտակա օրերին մեր խիզախ զինվորները դա կօգտագործեն մարտերում, որպեսզի հաղթահարեն ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, որ մտնում են Սիրիայի սահմանից»,- Հեյլի խոսքերը մեջբերում է Associated Press-ը, որ նա արտասանել է Բեյրութի նավահանգստում զինատեսակների հանձնման ժամանակ:
Նա նշել է, որ մատակարարումը ներառում է ավելի քան 70 հատ 155 միլիմետրանոց M198 մոդելի հաուբիցներ և ավելի քան 26 մլն փամփուշտ ու տարբեր տրամաչափի հրանոթային արկեր, այդ թվում՝ ծանր հրետանու:
ԱՄՆ-ը Լիբանանին օգնություն է տրամադրում զինյալների դեմ պայքարի շրջանակում, որոնք մի շարք հարձակումներ էին կազմակերպել լիբանանցի զինծառայողների դեմ վերջին ամիսներին Սիրիայի հետ սահմանի մոտակայքում:











































