Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենում քննարկել են երկու երկրների համագործակցության ուղիները: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:
Գործակալության տվյալներով` բանակցությունների ընթացքում Բայդենը նշել է, որ Վրաստանի կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արել է և շարունակում է ճիշտ քայլեր անել: Կողմերը քննարկել են նաև ռազմավարական գործընկերության հարցեր և Վրաստանի եվրոինտեգրման գործընթացը: Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Ղարիբաշվիլին իր հերթին նշել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական օգնությունը:








































