ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին Ուկրաինայի հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կվնասի իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խափանել ներկայիս դիվանագիությունը»,- մեջբերում է Agence France-Presse-ը Փսակիի խոսքերը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նման հայտարարությամբ հանդես է եկել անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովից հետո:










































