Թուրքիայում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ հեռախոսազանգերի անօրինական գաղտնալսման գործով: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությւնը, ձերբակալվել է ոստիկանության 21 սպա:
Ստամբուլի դատախազությունը թույլատրել է ձերբակալել Ստամբուլի ոստիկանության 21 սպայի: Նրանք կասկածվում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի հետախուզության ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետախոսազանգերը գաղտնալսելու համար:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին Թուրքիայում տեղի է ունեցել հակակոռուպցիոն օպերացիա, որից հետո երկրում սկսել են ձերբակալել «Հիզմեթ» շարժման մասնակիցներին, որը իբրև թե ֆինանսավորում է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը:










































