Ըստ լուրերի՝ ամերիկացի դերասան Ջոնի Դեփն իր սիրեցյալին՝ Էմբեր Հերդին, արտասովոր հարսանեկան նվեր է մատուցել: Նա անվանափոխել է իր զբոսանավը, որպեսզի այն իր նորաթուխ կնոջը չհիշեցնի նախկին կնոջ՝ Վանեսա Պարադիի մասին: Այս մասին գրում է Lady.ru-ն:
30 մլն դոլար արժողությամբ զբոսանավը կոչվում էր «Վաջոլիրոջա»: Այս անվանումը ծնվել էր Վանեսայի, Ջոնիի և նրանց երեխաների՝ Լիլի Ռոուզի ու Ջեքի անունների համատեղումից: Այժմ զբոսանավը կոչվում է «Ամֆիտրիտա»՝ ի պատիվ ծովերի աստված Պոսեյդոնի կնոջ:
Դերասանը ձեռք է բերել նաև երկու շոտլանդական թանկարժեք պոնի՝ կնոջ հետ ձիավարելու համար:


















































