Նռնակի պայթյունից տուժած 3.5-ամյա երեխային երեկ կրկին վիրահատել են: Այս մասին այսօր Armtimes.com-ի հետզրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ հավելելով, որ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
3.5 ամյա Ելենայի տատիկը՝ տիկին Ալվարդը, քիչ առաջ Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժնում. «Երեկ կրկին վիրահատել են, ձախ ոտքը անդամահատել են՝ ծնկից ներքև»,-եզրափակեց տիկին Անահիտը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում 52-ամյա Մելիք Գալստյանը կնոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, պայթեցրել էր ձեռքին եղած ինքնաշեն նռնակը, ինչի հետևանքով Անահիտ Խաչատրյանը և 3.5 ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վերջիններս ստացել են բեկորային վնասվածքներ:














































