Իրանի միջուկային խնդրի հարցով արդյունքի համար Արևմուտքը պետք է միաժամանակ հանի իրանական ժողովրդի նկատմամբ պատժամիջոցները՝ համարում է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նրա խոսքերով՝ կարևոր է, որպեսզի բանակցող բոլոր կողմերը հարգեն բանակցային գործընթացը:
«Իրանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի համաշխարհային հանրությանը կրկին վստահեցնի, որ այդ ծրագիրը շարունակում է մնալ խաղաղ»,- ասել է Զարիֆը՝ հանդես գալով անվտանգության հարցով մյունխենյան համաժողովում:








































