Google Maps քարտեզագրական ծառայությունում հայտնվել են Հյուսիսային Կորեայի տարածքի մանրակրկիտ քարտեզները: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Մինչ այդ քարտեզում նշված էր միայն երկրի մայրաքաղաքը, մնացած տարածքը դատարկ էր՝ նշված չէին ճանապարհները, ռելիեֆը, քաղաքները: Հյուսիսային Կորեան վերջին երկիրն էր, որը մանրամասն պատկերված չէր Google-ի քարտեզում:
Քարտեզը ստեղծվել է Google Map Maker ծրագրի միջոցով, որը ցանկացած օգտատիրոջ թույլ է տալիս քարտեզագրական նոր տվյալներ ավելացնել: Ավելի վաղ այդ ծրագրի միջոցով են կազմվել Աֆղանստանի և Մյանմարի քարտեզները:
Այժմ Հյուսիսային Կորեայի քարտեզի վրա նշված են ենթակառուցվածքային բոլոր օբյեկտները՝ մետրոպոլիտենի կայարանները, հիվանդանոցները և գոլֆի դաշտերը:
Քարտեզները հրապարակվել են դեպի Հյուսիսային Կորեա Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի՝ մարդասիրական առաքելությամբ կատարած այցից ետո:
Ավելի վաղ՝ Շմիդտի քննադատություններից հետո, վերջապես Հյուսիսային Կորեան վերացրել էր երկիր բջջային հեռախոսներ մտցնելու արգեքը:











































