ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը արգելել է Ռուսաստանին օգտագործել էներգիան որպես սպառնալիքի գործիք, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նման հայտարարություն ամերիկյան քաղաքական գործիչը արել է Մյունխենում փետրվարի 7-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդաժողովի ժամանակ:
«Ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, չի կարող օգտագործել էներգիան որպես սպառնալիքի գործիք: Բայց ժամանակն է գործել, և արդեն առաջընթաց կա Եվրոպայի անկախ էներգետիկ շուկայի ստեղծման գործընթացում»,- նշել է փոխնախագահը:
Ավելի վաղ Բայդենը հույս է հայտնել, որ մի օր Ռուսաստանը կկարողանա մտնել համաշխարհային տնտեսություն:








































