Հունվարի 29 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է փետրվարի 18 ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելոռուս):
Դիտորդները շնորհակալություն են հայտնել Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրել իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Վերջիններս Գյումրու քաղաքապետին ուղղել են Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտել նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ:
Սամվել Բալասանյանը բարձրացված հարցերին տվել է սպառիչ պատասխաներ և հավելել, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այլ հարցերի շուրջ ևս:








































