Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն գլխավորող Զինեդին Զիդանի` առաջին թիմը գլխավորելու հեռանկարների մասին:
«Շատ եմ գնահատում աշխատանքը, որը նա կատարում է: Զիդանը գերազանց է աշխատում: Նա «Կաստիլյա»-ն բարձրացրել է դիվիզիոնի առաջին հորիզոնական ու շարունակում է պահել այդ դիրքում:
Զիդանն ունի բոլոր որակները «Ռեալ»-ի պես մեծ ակումբը գլխավորելու համար»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Tribalfootball-ը:






































