American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մայամիից ուղևորվում էր Սան Պաուլու, հունվարի 28-ին արտակարգ վայրէջք է կատարել Պուերտո Ռիկոյում: Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին, դրա պատճառը եղել է այրվածի հոտը:
Սան Խուան օդանավակայանում վայէջքը տեղի է ունեցել բարեհաջող, ոչ ոք չի տուժել: American Airlines-ի հաղորդմամբ՝ Boeing-767-ը իր ուղևորությունը կշարունակի արդեն այսօր՝ հունվարի 29-ին:
Ինքնաթիռում գտնվել են 198 ուղևորներ և անձնակազմի 13 անդամները:
Այրվածի հոտի առաջացման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Նախկինում ինքնաթիռները մեկ անգամ չէ, որ վայրէջք են կատարել այրվածի հոտի պատճառով։











































