«Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի ցանկանում խոսել այլ առաջարկների մասին, որ ստացել է մինչև մոսկովյան ակումբ իր տեղափոխությունը:
«Իհարկե, երբ հաջողությունների ես հասնում, շատերն են սկսում հետաքրքրվել քեզնով: Սակայն այդ ամենն անիմաստ է: Կարևորն այն է, որ ես հանդես եմ գալիս Ռուսաստանի լավագույն ակումբում:
Իհարկե, յուրաքանչյուր մարդ երազանք ունի: Սակայն պետք է ջանք չխնայես այն ակումբի շահերը պաշտպանելու համար, որտեղ հանդես ես գալիս: Հենց դրանով էլ ես կզբաղվեմ. Գոլեր կխփեմ «Սպարտակ»-ի կազմում և կպայքարեմ ակումբի հաջողությունների համար:
Ֆուտբոլում լինուն են նման դեպքեր, երբ ակումբը երկար ժամանակ ոչինչ չի նվաճում: Չեմ կարծում, թե այստեղ այդքան մեծ խնդիր կա: Կարծում եմ` «Սպարտակ»-ին պարզապես բախտը չի ժպտում: Ընթացիկ կամ հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք հաջողություններ գրանցել»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում են ռուսաստանյան լրատվամիջոցները:







































