Բրիտանական British Airways ավիաընկերությունը լքում է Վրաստանը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության Թբիլիսիի ներկայացուցչությանը, Թբիլիսի-Լոնդոն երթուղիով վերջին չվերթը կիրականացվի մարտի 29-ին:
Մարտի 31-ին ավիաընկերությունը պաշտոնապես կդադարեցնի իր գործունեությունը Վրաստանում:
British Airways-ը նման որոշում է կայացրել՝ ելնելով կոմերցիոն նկատառումներից: Ավիաընկերությունում հայտարարել են, որ Թբիլիսի-Լոնդոն և Լոնդոն-Թբիլիսի չվերթն շահավետ չէ:
Նշենք, որ British Airways-ը որոշակի ընդմիջումից հետո Վրաստան էր վերադարձել 2012 թ.:











































