ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ նախագահ Դաչիչին և գլխավոր քարտուղար Զանիերին կարճ ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Բոլորս համաձայնեցինք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մյունխենում հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:











































