Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

«Դաշնակցության» գինը վճարում են Հայաստանի հարկատուները

ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կոչ է արել Արևմուտքին՝ օգնել Բելառուսի տնտեսությանը, որը դժվար կացության մեջ է հայտնվել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով: Իսկ մի քանի շաբաթ առաջ էլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էր հայտարարել, որ պետք է կառավարությունը նոր շուկաներ փնտրի՝ որպես ռուսականին այլընտրանք:

Աշխարհում երևի թե չկա մի երկիր, որի տնտեսությունը ռուսական ճգնաժամի արդյունքում ավելի մեծ խնդիրների առաջ կանգնի, քան Հայաստանը: Ավելին, թող տարօրինակ չթվա, սակայն Հայաստանը երևի թե ավելի մեծ վտանգներ և կորուստներ է ունենում ռուսական ճգնաժամից, քան Ռուսաստանն ինքը, քանի որ Ռուսաստանը գոնե ռեզերվներ ունի՝ Հայաստանում դա էլ չկա: Սակայն Հայաստանից չկան նաև կոչեր՝ և՛ արևմտյան օգնության, և՛ նոր շուկաների:

Հայաստանի կառավարությունը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում նոր շուկաների ապահովման ուղղությամբ, չի փորձում այդ կապակցությամբ ակտիվ աշխատանքներ կատարել գործարարների հետ, աշխատել տնտեսությունը, այսպես ասած, դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, այլև շարունակում է մարդկանց կերակրել 170 միլիոնանոց շուկայի անտրամաբանական «փաստարկներով»:

Ավելորդ է խոսել այն մասին, որ Հայաստանի կառավարությունը հրապարակավ հանդես գա Արևմուտքին ուղղված կոչով, որպեսզի օգնություն ցուցաբերվի Հայաստանի տնտեսության կորուստները նվազեցնելու համար: Արևմուտքը իհարկե օգնում է և դեկտեմբերի ֆինանսական ցնցումից հետո կայունացումը առավելապես Արևմուտքի ֆինանսական աջակցության շնորհիվ է, սակայն, բնականաբար, խոսքը ավելիի մասին է, որովհետև մի կերպ կայուն գոյատևման ռեժիմը Հայաստանի համար հավասարազոր է աղետի՝ դատելով պետության առջև ներքին և արտաքին մարտահրավերներից:

Եվ այստեղ, ահա, Հայաստանի կառավարությունը լուռ է, որովհետև կա ոչ միայն Ռուսաստանին չբարկացնելու խնդիր. Արևմուտքին ուղղված նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը նշանակում է մտնել քաղաքական պատասխանատվության տակ հենց Արևմուտքի առաջ: Այսինքն՝ կոչ անել օգնել Հայաստանի տնտեսությանը՝ նշանակում է ստանձնել բարեփոխման պարտականություն, որովհետև առանց ռեֆորմացիայի՝ Արևմուտքը Հայաստանին զարգացման որևէ ռեսուրս այլևս չի տրամադրի, այսինքն՝ իր ռեսուրսները չի նետի հայաստանյան քաղաքական աղբարկղ:

Բելառուսը դիմում է Արևմուտքին, որովհետև այդ երկրի նախագահ Լուկաշենկոն ցույց է տվել, որ ի վիճակի է քաղաքական դերակատարում ստանձնել: Հայաստանի իշխանությունները ունակ չեն նմանօրինակ դերակատարման և այդ իսկ պատճառով համակերպվել են գոյատևման ռեժիմին և աշխարհի հետ հարաբերությունները այդ ռեժիմով կառուցելու մարտավարությանը: Ռազմավարությունը բացակայում է ընդհանրապես: Ըստ որում՝ Բելառուսի օրինակն այստեղ, իհարկե, հատկանշական է ավելի լայն առումով: Այդ երկրի նախագահը հանգիստն անցկացնելու համար մեկնել է Սոչի, որտեղ հավանական է նաև հանդիպում Պուտինի հետ: Եվ կասկած չկա, որ Լուկաշենկոն կփորձի Ռուսաստանից ստանալ հերթական ֆինանսական հատկացումը, ինչի համար էլ, անկասկած, որպես նախաբան արել է մի շարք քայլեր Արևմուտքի հետ հարաբերությունների ուղղությամբ: Հայաստանի դեպքում չկա նմանօրինակ մեխանիզմի անգամ դիմելու համարձակություն, ինչի արդյունքում այսօր Հայաստանը Ռուսաստանի, այսպես ասած, միակ «անվճար» դաշնակիցն է, երբ այլ «դաշնակիցների» ներվում են միլիարդավոր պարտքեր, կատարվում են միլիարդավոր հատկացումներ, բացառությամբ միայն Հայաստանի, որտեղ տեղի է ունենում նույնիսկ հակառակը՝ Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի ճիշտ՝ իհարկե հարկատուներն են վճարում Ռուսաստանի հետ, այսպես ասած, դաշնակցության համար: Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանի համար ավելի ու ավելի կենսական հրամայական է դառնում տնտեսական ներարկումների ուղղությամբ Արևմուտքի, արևմտյան ներդրումային շրջանակների հետ ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտությունը:

Հայաստանն ակնհայտորեն անկարող է սեփական ռեսուրսներով դուրս գալ ներկայիս տնտեսա-քաղաքական ճահճից, կամ դրա համար անհրաժեշտ են դառնում քաղաքական հիմնարար բարեփոխումներ, որոնք, ըստ էության, Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման փաթեթի մաս են: Այս իմաստով, Արևմուտքի հետ տնտեսական քննարկումների հրապարակային հայտարարությունները ինչ-որ իմաստով կարող են նաև ինդիկատոր լինել իշխանությունների ներքին քայլերի համար, և քանի չկան նման հայտարարություններ, պետք է եզրակացնել, որ առաջիկայում չեն նախատեսվում ներքին քայլեր ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում