Ապրիլի 24-ին Հայաստան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի մասին տեղեկությունը շահարկում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն,- փոխանցում է deyerler.org-ը:
«Նա չի ծրագրում ապրիլին 24-ին Հայաստան այցելել, ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ-ներ: Դա անլուրջ տեղեկություն է»,- ասել է նա:
Նշենք, որ երեկ Hurriyet Daily News-ը հաղորդել էր, թե Օլանդը մտադիր է ապրիլի 24-ին Հայաստան այցելել և Ֆրանսիայում առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախաշեմին երկրի հայկական համայնքին «զորեղ մեսիջ» հասցեագրել:








































