Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի կարծիքով` շվեդ ֆուտբոլիստն այժմ ավելի լավ խաղային որակներ ունի, քան Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն: Նա նշել է, որ չի փորձի գուշակել Զլատանի ապագան մինչև ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտը:
«Նոր Զլատա՞ն: Երբեք չի լինի: Այժմ Իբրահիմովիչն ավելի ուժեղ է, քան Մեսսին և Ռոնալդուն: ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը և մինչև այն չավարտվի, չեմ կարող գուշակել Իբրահիմովիչի ապագան:
Զլատանը պայմանագիր ունի և հարգում է այն»,- Goal-ը մեջբերում է Մինո Ռայոլայի խոսքերը:






































