Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Եթե Սեֆիլյանը այդ խաղի մասնակից է, ապա ինքը վերջում զոհ կդառնա․ Շահեն Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, այս շաբաթասկբին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դուք ա՞յլ ակնկալիքներ ունեիք այս դատարանից:

Այլ բան հնարավոր էլ չէր սպասել, չէի էլ սպասում, որ կարող էր ինչ-որ բան փոխվել, քանի որ հրահանգը նույն բանին է ծառայում, պարզապես այդ ամենը ավելի շատ ձևական բնույթ ուներ: Չնայած՝ երբեմն ինչ-որ թեթևակի հույսեր են առաջանում, բայց հիմնականում ավելի հակված էի մտածելու, որ անփոփոխ կթողնի:

Շանթի դուխը վրան է, ոգին նույնը: Հպարտանում եմ, որ նման տղա ունեմ, մեր ցեղն է, եղբայրս էլ էր այսպես: Մենք ընտանիքով դատվել ենք՝ ես, եղբայրս, մայրս, թոռս, տղաս… տառապանք տեսած ժողովուրդ ենք:

Շատերը խոսում են, որ այս տարի Շանթ Հարությունյանին և ընկերներին ազատ կարձակեն համաներումով: Դուք նման սպասելիքներ ունե՞ք:

Ես կարծիք չունեմ դրա մասին: Կարծում եմ՝ որոշ ժամանակաշրջան նրանք բանտարկված կլինեն՝ չնայած համոզված եմ, որ նրանք երկար չեն մնալու: Անսպասելի դեպքեր շատ են կատարվում: Բայց չի բացառվում, որ ամռանը կամ աշնանը կազատվեն: Բայց դա էլի հույս չէ: Հատկապես Գյումրիի դեպքերից հետո, որը նույնպես կազմակերպված, ծրագրված երևույթ էր:

Նաև Բերձորի՞ դեպքերից, երբ այնտեղ օրերս Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի անդամները բռնության ենթարկվեցին:

Իմիջիայլոց, դա նույնպես ծրագրված էր, քանի որ Գյումրիի դեպքերը մոռացության է տալիս: Երկրորդ՝ ինձ թվում է, որ ծրագրվում է մի նոր հիասթափություն առաջացնել ղարաբաղցիների, Արցախի հանդեպ, սեպ խրել ժողովրդի երկու հատվածների միջև պառակտում առաջացնելու համար և չի բացառվում՝ հանձնելու համար: Հիմա մտածում եմ, որ հնարավոր է՝ այդ խաղի մեջ Ժիրայրն էլ մասնակցի, ու ինքը խաղի զոհը լինի:

Հայաստանում ի՞նչ իրադարձություններ են զարգանում. նկատի ունեմ՝ հակառուսական տրամադրություննե՞ր են հասունանում, իշխանափոխությո՞ւն է հասունանում: Ի՞նչ է տեղի ունենում՝ ըստ Ձեզ:

– Իշխանափոխությունը հասունանում է: Եթե այս իշխանության գոյություն ունեցող շրջանակները խելացի լինեին, ապա իշխանափոխությունը պետք է իրենք անեին: Ի վերջո, Հայաստանը օրեցօր տանում են դեպի անկում, պետությունը իշխանությունից զրկվում է, գաղութային վիճակից ավելի վատ վիճակի մեջ ենք գտնվում:

Դուք նշեցիք, որ Պերմյակովի գործն էլ էր ծրագրվա՞ծ:

Դա կազմակերպված էր և կազմակերպված էր հենց Մոսկվայի կողմից: Մի քանի տարբերակ եմ մտածել. առաջինը, որ Մոսկվան ցանկանում էր Ղարաբաղ զորք իջեցնել, իսկ Հայաստանը դեմ էր, դեմ էր Ղարաբաղի իշխանությունը, դեմ էր Պարսկաստանը, դեմ էր նաև Բաքուն: Եվ Գյումրիի դեպքը երևի թե ռուսներին շատ ձեռնտու կլիներ, որ հարձակվեին ռազմաբազայի վրա ու մի զինվորի էլ վնասեին, որ իրավական հիմք հանդիսանար զորք բերելու, որովհետև դա կդիտվեր այնպես, որ Ռուսաստանի վրա հարձակվել են: Ռուսական ռազմաբազայի վրա գնալը նույնն է, թե Ռուսաստանի վրա գնալ: Դա հիմք կտար, բայց էլի քիչ հավանական եմ համարում, որովհետև, ցավալիորեն, պաշտպան կինը հրաժարվեց. նա պետք է մնար պաշտպան, և ավելի շատ բան հնարավոր կլիներ պարզել: Հիմա հայերը մնացել են դիտորդի դերում:

Պերմյակովին հայ իրավապահներին չեն էլ հանձնի, արդեն ուշ է:

Ղարաբաղում նման ակցիա անելու անհրաժեշտություն կա՞ր, նրանց ընտրած կարգախոսը՝ «100-ամյակն առանց ռեժիմի» պա՞րզ էր:

Ծիծաղելի վիճակ էր ստեղծվել. սա էր ամբողջը: Այդ խաղը կազմակերպված էր, և, կարծում եմ, որ գուցե հենց Ժիրայր Սեֆիլյանն էլ մասնակից է, ու ինքը դառնար այդ խաղի զոհը: Դրանով ատելություն են հրահրում ղարաբաղցիների և հայաստանցիների միջև, որ ասեն՝ հերն էլ անիծած, թող հանձնեն, պրծնենք: Այս մոտեցումը առաջ կբերեն ժողովրդի մեջ: Եթե իրոք Սեֆիլյանն այդ խաղի մասնակից է, ապա ինքը վերջում զոհ կդառնա:

Ե՞րբ պետք է ստրուկ ժողովուրդը գլուխ բարձրացնի, մինչև ե՞րբ այդ վիճակում պետք է մնա: Փոփոխություն անելը դժվար է, որովհետև հասարակությունն ինքը հոգեբանորեն արդեն ստրուկ է: Զոհաբերության չեն գնում: Եթե չի կարող զոհաբերվել, կմնա ու լաց կլինի միշտ: Իսկ ով փորձում է պայքարել, կա՛մ բանտում է հայտնվում, կա՛մ զոհվում է, կամ էլ ինչ-որ մի ազդեցություն պետք է թողնեն ժողովրդի վրա:

Այդ հնարավորությունը կա՞, փոփոխությունների շանս տեսնո՞ւմ եք այսօր, քաղաքացին կազմակերպվա՞ծ է:

Ե՛վ կա, և՛ չկա: Չգիտեմ, որովհետև ժողովրդի փոքր մասն է, որ ակտիվ է: Եթե կեսը ակտիվ լիներ, հաջողություն կլիներ, բայց հայ ժողովրդի շատ քիչ մասն է ակտիվ: Հոգեբանորեն կոտրված ժողովուրդ է:

Հիմա թևակոխում ենք նոր՝ դժվարին փուլ. Ղարաբաղը հանձնելու: Հայաստանի իշխանությունները կարծես թե այդ քայլին ուզում են գնալ: Թե ինչ տարբերակով պետք է համաձայնության գան՝ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում