ԱՄՆ տնտեսությունում աշխատատեղերի թիվը 2015 թվականի հունվարին ավելացել է 257 հազարով՝ հաստատում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները։ Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված տնտեսագետները կանխատեսել էին ցուցանիշի աճ միջինը 228 հազարով։
ԱՄՆ-ում գործազրկությունը հունվարի դրությամբ կազմել է 5.7 տոկոս։
Աշխատատեղերի մասնավոր ոլորտում հունվարին գրանցվել է 267 հազարի աճ, իսկ պետական ոլորտում՝ 10 հազարի անկում։






































