Monday, 08 06 2026
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա

«Կարֆուրը» «ցրում» է բոլոր կասկածները

Հայաստանում հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցի առևտրական կենտրոնի բացման հնարավորությունը որոշ առումով իրարարանցում է առաջացրել հայկական իրականության մեջ: Անցած տարի սեպտեմբերին տարածված լուրերին հետևեցին տարբեր տեղեկություններ իշխանական ամենաբարձր օղակներում թեժ քննարկումների մասին, թե ՀՀ ղեկավարությունը խոչընդոտում է համաշխարհային բրենդի մուտքը Հայաստան՝ պաշտպանելով սեփական օլիգարխիկների շահերը, և որ «Կարֆուրին» ընդդիմացողների բանակը գլխավորում է Աժ հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Անցած տարի դեկտեմբերին «Կարֆուրի» երևանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ «իրենք արդեն այստեղ են՝ Հայաստանում» և հավաստել էր, որ «Կարֆուր»-ը ՀՀ-ում գործելու է: Սակայն մինչ օրս «Կարֆուրից» ոչ մի նորություն չկա, և «Դալմա գարդեն մոլում» էլ անորոշ սպասումի մեջ են՝ տեղի վարձակալության մասին պայմանագիր կնքել-չկնքելու առումով: Իսկ «Հայկական ժամանակը» վերջերս գրել էր, թե հիպերմարկետների ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարության հետ, ինչը, սակայն, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում, քանի որ նրանց հարցերին պատասխան առայժմ չկա:

Գործունեության 40 տարվա պատմություն և աշխարհի մոտ 35 երկրներում ավելի քան 15.1 հզ. առևտրային կենտրոններ ունեցող հիպերմարկետների ցանցը, որ աշխատանքով է ապահովում շուրջ 450 հզ. մարդկանց, իսկ տարեկան շրջանառությունը գերզանցում է 100 մլրդ եվրոն, պարզապես տրամաբանական չէ, որ լուռ կմնար, եթե որևէ երկրում իրեն խոչընդոտեին՝ տեղական ինչ-որ օլիգարխների քմահաճույքից ելնելով:

Այս անորոշ վիճակը պարզելու և ՀՀ-ում գործունեություն ծավալելու ծրագրերը հստակեցնելու նպատակով «Առաջին լրատվական»-ը նամակով դիմեց «Կարֆուր Գրուպին», որի տարածաշրջանային ներկայացուցչությունից՝ Majid Al Futtaim Group-ից (տեղակայված է Դուբայում) պատասխանեցին, որ «Կարֆուր» բրենդը զարգացնելու ռազմավարությանը համապատասխան, Majid Al Futtaim Group-ը շարունակում է ուսումնասիրել ու վերլուծել Հայաստանի շուկան և առաջիկա 12 ամիսների ընթացքում «Կարֆուրի» առաջին առևտրային կենտրոնը բացելու նպատակահարմարությունը:

Այսինքն, սա հաստատում է Վաչե Արսենի խոսքը, որ «Կարֆուրն» արդեն Հայաստանում է: Իսկ եթե նման բրենդը մուտք է գործում է Հայաստան, թեկուզև առայժմ ուսումնասիրությունների և հետագա ռազմավարության հստակեցման փուլում, ապա դա հույս է ներշնչում, որ այն հայ սպառողը վերջապես կունենա իրական այլընտրանք և չի մնա Լֆիկի ու մյուս օլիգարխիկների հույսին՝ թե ինչ գնով նրանք կորոշեն վաճառել այս կամ այն ապրանքը: Հայ օլիգարխները դեռ որոշ ժամանակ ունեն իրենց անելիքը որոշելու համար՝ կամ աշխատել օրինական դաշտում, կամ հեռանալ այս երկրից: Իսկ հայ սպառողը վաղուց է սպասում դրան:

Հիշեցնենք, որ «Կարֆուրի» հետ կապված ինտրիգը դրա «անկախությունն» է. այն ինքն է ներկրում իր ապրանքը՝ թե՛ սննդամթերք, թե՛ տեխնիկա, թե այլ տեսակի հազար ու մի ապրանքներ, և նրան գին թելադրելը անհնար է: Այսինքն, այն կլինի «տնտեսական առումով ժողովրդավարության կղզյակ» մեր երկրում:

Ի դեպ, 2012 թ. սեպտեմբերից «Կարֆուրը» գործում է նաև Վրաստանում՝ Թբիլիսիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում