Հայտնի է դարձել «JOBS» ֆիլմի վարձույթի դուրս գալու ամսաթիվը: Այն նվիրված է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսին: Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 19-ին,- հաղորդում է S2-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ընկերությունը տոնելու է հիմնադրման 37-ամյակը, քանի որ հեռավոր 1976 թ. հենց այդ օրը պաշտոնապես բացվել է Apple Computer-ը:
Ֆիլմը հունվարի 25-ին կցուցադրվի «Սանդենս» կինոփառատոնում, ինչը կդառնա նրա առաջին ցուցադրությունը: Ջոբսի դերում հանդես կգա Էշթոն Քեթչերը:
Ֆիլմի սցենարիստը Մեթ Ուայթլին է, իսկ ռեժիսորը՝ Ջոշուա Մայլք Շթերնը:
Ֆիլմի սյուժեն ընդգրկում է Ջոբսի կյանքի մեծ մի ժամանակահատված՝ 1971-2000 թթ.: Այդ ընթացքում Ջոբսը բազմաթիվ անկումներ ու վերելքներ է ապրել, ինչը օգնել է նրան դառնալ IT ոլորտի ամենանշանակավոր դեմքերից մեկը:











































