«Միջուկային հնգյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա) վստահ է Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար բացառապես խաղաղ և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտության հարցում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Հնգյակն» ընդգծել է չտարածման ռեժիմին հետևելու խնդիրների խաղաղ և դիվանագիտական լուծման ուղիների որոնման անհրաժեշտությունը: «Հնգյակը» ողջունում է Իրանի և «վեցյակ»-ի միջև ընթացող դիվանագիտական գործընթացը, ինչպես նաև հաստատում համընդհանուր որոշման ուղղությամբ աշխատելու մտադրությունը, որը կերաշխավորեր Իրանի ծրագրի խաղաղ բնույթը:
Չտարածման հարցերի կարգավորման շարքում «հնգյակ»-ն ընդգծել է ԱԷՄԳ-ի դերը:










































