Շակիրան և Ժերեր Պիկեն այնքան վստահ են իրենց հարաբերություններում, որ չեն վախենում իրենց երջանկությամբ կիսվել ուրիշների հետ, գրում է 7 days-ը:
Նրանց երկրորդ որդին՝ Սաշան, մեկ շաբաթ առաջ է ծնվել, սակայն ծնողները շտապում են նրան ցույց տալ ամբողջ աշխարհին: Նման քայլի ծնողները հանուն բարեգործության են գնացել: Նորածին Սաշայի լուսանկարը բարեգործական ակցիայի շրջանակներում կհայտնվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում:
«Մենք ուզում ենք ծանոթացնել ձեզ Սաշա Մեբարակի հետ»,- իր էջում գրել է երգչուհին և հղում արել բարեգործական կազմակերպության էջին:
Առայժմ դժվար է ասել, թե ծնողներից որին է ավելի նման փոքրիկը, սակայն երևում է, որ տղան իր մուգ գեղեցիկ աչքերը մորից է ժառանգել:
Հիշեցնենք, որ Սաշան ծնվել է բարսելոնյան կլինիկաներից մեկում կեսարյան հատման միջոցով: Նման վիրահատության օգնությամբ է ծնվել նաև Շակիրայի առաջնեկը՝ Միլանը:











































