Համացանցում հերթական սկանդալային տեսանյութն է հայտնվել, որտեղ Սերժ Սարգսյանի անունը կաապվում է հայտնի գիտնական, Լազերային տեխնիկայի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Վիլիկ Հարությունյանի հանկարծակի մահվան հետ, գրում է «Հայկական ժամանակը»:
«Սերժ, ինչպե՞ս մահացավ Վիլիկը. Serzh, how did Vilik die?» վերնագրով տեսանյութը հունվարի 25-ին հայտնվել է նախ www.thetruthmust-betold կայքում, իսկ այնուհետև yotube-ում՝ http://www.youtube.com/watch?v=6Moks9nzhg4: Տեսանյութի հեղինակը ամերիկաբնակ Արա Մանուկյանն է, ով պատմում 1, որ 2006 թվականի ապրիլի 4-ին ինքը հանդիպել 1 ամերիկահայ հայտնի բարերար Վարդգես Պարսամի հետ (Պարսամը մահացել 1 տարիներ առաջ՝ քաղցկեղից): Մանուկյանը նույն տեսանյութում տեղադրել 1 իր և Պարսամի զրույցից մի կտոր, որտեղ վերջինս նշում 1, որ Վիլիկ Հարությունյանին սպանեցին:
– Ո՞վ սպանեց նրան, քո կարծիքով:
– Կարծում եմ, Սերժը:
– Իսկ ինչո՞ւ պիտի Սերժը սպաներ նրան: Ի՞նչ գիտեր նա:
– Նա վաճառեց այդ գործարանը: Վիլիկը… Նա հույներին էր կարեմ, ներգրավել գործի մեջ:
– Սերժը ներգրավե՞ց:
– Եվ… նա նրանց հետ գործարք էր կնքել: Իսկ Վիլիկը միակ վկան էր: Այնպես որ, նրա առողջությունը հանկարծակի վատացավ:
– Փաստորեն, Սերժը միգուցե հավանաբար դա արեց, որպեսզի…
– Որովհետև նա չէր ուզում որևէ վկա լիներ այն փաստով, թե քանի միլիոն դոլար նա աշխատեց այդ գործարքի վրա:
Սույն մեջբերումից հետո Արա Մանուկյանը պատմում է հետևյալը.
«2000 թ. օգոստոսի 19-ին Վիլիկ Հարությունյանը անսպասելի հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ Լազերային տեխնիկայի ինստիտուտի իր գրասենյակի մեջ: Կես ժամ հետո Վիլիկը գտնվեցավ մեռած իր գրասենյակի մեջ: Սերժ Սարգսյան, ինչո՞ւ վաճառեցիր Լազերային տեխնիկայի ինստիտուտը հույներին, ինչո՞ւ էր Վիլիկ Հարությունյանը վաճառքին դեմ, ի՞նչ պատահեց Վիլիկ Հարությունյանի գրասենյակում»,-հարցնում է Մանուկյանը:
Նշենք, որ միջազգայնորեն ճանաչված գիտնական Վիլիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության ներկայիս փոխնախարար Կարինե Հարությունյանի հայրն է: Վիլիկ Հարությունյանի կենսագրության մեջ կարդում ենք. «Իր հիմնած լազերային տեխնիկայի և ֆիզիկայի այդ կարևոր գիտական միավորումը Վիլիկ Հարությունյանը ղեկավարում է, որպես գլխավոր տնօրեն՝ դարձնելով այն միջազգային համբավ ունեցող կենտրոն: Հանրապետության ճգնաժամային տարիներին, իրեն հատուկ համառությամբ, Վիլիկ Հարությունյանին հաջողվում է պահպանել ինստիտուտի գիտաարտադրական միջուկը: Դա հիմք է հանդիսանում, որպեսզի 1999թ. «ԼՏ» ԳԱՄ-ը ՀՀ նախագահ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ վերահիմնադրվի հայ-հունական «ԼՏ» Պիրկալ» համատեղ ձեռնարկության (…): 2000թ. Օգոստոսի 19-ին, 64 տարեկան հասակում Վիլիկ Հարությունյանը հանկարծամահ եղավ իր գործատեղում՝ հերթական գործարշավի ժամանակ»:
Երեկ «ՀԺ»-ն զրուցեց Վիլիկ Հարությունյանի դստեր՝ Կարինե Հարությունյանի հետ: «Չգիտեմ, ով է սարքել այդ տեսանյութը, ինչի համար»,- ասաց նա:
– Ձեր հայրը հանկարծամահ է եղել 64 տարեկան հասակում, ի վերջո, պարզվե՞լ է, թե որն է եղել խնդիրը:
– Սրտի խնդիրներ ուներ ինքը վերջին տարիներին:
– Իսկ հնարավո՞ր է այդ տեսանյութի հետ կապված դուք դիմեք իրավապահ մարմիններին, պահանջեք՝ հետաքննություն անցկացնել, որպեսզի ի վերջո, պարզվի, թե այդ ինչի մասին է խոսքը:
– Ես հասկացա, որ դա ամերիկյան ինչ-որ կայքից է վերցված, հայկական կայք լիներ… ամերիկյան կայք է, որտեղ Հայաստանի մասին սկանդալային բաներ են դնում, իրենց աղբյուրը ով է, որտեղից են գտնում, պարզ չէ: Իմ հոր մահից հետո անցել է 12 տարի, ոչ մի տեղեկություն չի եղել, և հիմա նման բան են դնում:
– Այժմ ՊՆ ենթակայության տա՞կ է այդ ինստիտուտը:
– ՊՆ-ի ենթակայության տակ է, բայց ես արդեն 14-րդ տարին է, ոչ մի կապ չունեմ, տեղեկություն չունեմ:
«ՀԺ»-ն զրուցեց նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ճարտարագիտական համալսարանի ռեկտոր և ՀՀԿ խորհրդի անդամ Արա Ավետիսյանի հետ, ով երկար տարիներ, որպես ԿԳ փոխնախարար համակարգել է գիտության ոլորտը:
– Պարոն Ավետիսյան, դուք, որպես այդ ոլորտին հին ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ տեսանյութին:
– Ես երբևիցե այդպիսի տեղեկատվության կամ ասեկոսեների մասին ինֆորմացիա չեմ ունեցել: Չճանաչելով այդ ամերիկացի մեծ բարերարին, գտնում եմ, որ այսպիսի հայտարարություն անելը ուղղակի անպատասխանատու կամ ինչ-որ խարդավանք է, որը չգիտեմ ինչու, այս պահին դրվեց շրջանառության մեջ:
– Վիլիկ Հարությունյանը հանկարծամահ է եղել, երբևէ կասկած չի առաջացե՞լ, ինչից մահացավ, ինչպես եղավ:
– Ես այն ժամանակ գործող գիտնական էի և այդ մակարդակով մարդկանց կյանքին ծանոթ չեմ եղել: Համոզված եմ, որ այսքան տարիների ընթացքում նման բանը ծածկելը անհնար էր: Սա սարքովի ինչ-որ բան է:
– Այդ ինստիտուտը հիմա ինչո՞վ է զբաղված, տպավորությունն այնպիսին է, որ զենքի արտադրության մասին է խոսքը, այո՞:
– Նախկինում եղել է ԿԳՆ-ի, հետո տեղափոխվել է ՊՆ-ի ենթակայության տակ, կոնկրետ ինչ հետազոտություններով են զբաղվում, պատկերացում չունեմ:
Համացանցում ինստիտուտի մասին մանրամասն ոչինչ չկա: Կան միայն տեղեկություններ, որ ՊՆ նախարարներ Սերժ Սարգսյանը կամ Սեյրան Օհանյանն այցելել են այնտեղ: «ՀԺ»-ն զանգահարեց Պնախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
– Պարոն Հովհաննիսյան, լազերային տեխնիկայի ինստիտուտը ՊՆ–ի ենթակայության տա՞կ է, ինչո՞վ է զբաղվում այդ ինստիտուտը:
– Կարող է, չգիտեմ: Եթե ՊՆ ենթակայության է, ո՞նց կարող եք իմանալ՝ ինչով է զբաղվում: Վաղ չէ մյուս օրը կփորձեմ պատասխանել:
«ՀԺ»-ն փորձեց Ազգային անվտանգության ծառայությունից և իրավապահ մարմիններից ճշտել՝ տեսանյութն ուսումնասիրվու՞մ է, հնարավո՞ր է՝ դրա հիման վրա քրեական գործ հարուցվի: «Տեղյակ չեմ, այսօր աշխատանքային օր չէ, վաղը զանգեք, կասեմ»,- ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Նույնն էր նաև պատասխանը ոստիկանությունից: «ՀԺ»-ն մեկնաբանություն խնդրեց նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից: «Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում»,- պատասխանեց Արզումանյանը:









































