Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները`Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ավելի քան երկու ժամ է ինչ ընթանում են Կրեմլում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ուկրաինայի արևելքի դրությանը նվիրված հանդիպումը մեկնարկել է առաջնորդների «երես առ երես» ձևաչափի հանդիպումով`առանց պատվիրակության անդամների կամ փորձագետների մասնակցությամբ: Ավելի ուշ Պուտինը, Օլանդն ու Մերկելն ընդմիջել են արձանագրային լուսանկարների համար, ապա շարունակել բանակցությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին Օլանդն ու Մերկելը Կիևում բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել: Ուկրաինայի նախագահի կայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երեք առաջնորդներն անհապաղ հրադադարի, ծանր տեխնիկայի և զինամթերքի, սահմանի փակման և բոլոր գերիների ազատ արձակման կոչ են արել:










































