Նավթը երկու շաբաթվա ընթացքում ռեկորդային գնաճ է ունեցել: Նման բան տեղի չէր ունեցել 17 տարի: Վաճառքի ընթացքում արձանագրվել է 1998-ից ի վեր լավագույն դինամիկան, հաղորդում է Bloomberg-ը:
Վերջին շաբաթների ընթացքում Brent-ը թանկացել է 18 տոկոսով:
Վերլուծաբանները գնաճը բացատրում են խոշոր նավթարտադրող ընկերությունների կողմից ներդրումների զանգվածային կրճատումով: Անցյալ շաբաթ ԱՄՆ հանքաղբյուրներում հորատման սարքավորումների քանակը նվազել է 90 միավորով:
Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում աճել են 1.51 դոլարով` մինչև մեկ բարելի դիմաց 58.08 դոլար:
Նյու Յորքի առևտրի բորսայում WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսներն աճել են 1.36 դոլարով` մինչև 1 բարելի դիմաց 51.84 դոլարը:








































