Բրազիլուհի Իվետ Մեդեյրոսի վրա կրակել են, սակայն ներքնազգեստը փրկել է նրան մահից, հաղորդում է The Guardian-ը:
«Բանը ոչ միայն կրծկալն է, ինձ Աստված փրկեց»,- հայտարարել է կինը՝ լրագրողներին ցուցադրելով իր ներքնազգեստը: Մեդեյրոսի ամուսինը վախեցել է, քանի որ գնդակը պետք է ուղիղ նրա սրտին հասներ, սակայն կինն ասել է, որ ոչինչ չի զգում, բացի թեթև այրոցից:
Բելեմ քաղաքի բնակչուհու վրա կրակել են նրա խանութի մոտ: Նա փորձել է պարզել, թե ինչն է փողոցի մյուս կողմում խառնաշփոթի պատճառը: Պարզվել է, որ գողը կրակ է բացել ոստիկանների վրա, իսկ արձակված գնդակներից մեկը Մեդեյրոսին է դիպել:










































