ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել դադարեցնելաջակցությունըՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի և իրադրության կարգավորմանը հասնելմիջազգային հանրության հետ համատեղ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երկուշաբթի բրիֆինգի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կարող է շատ բան անել, այդ թվում՝ դադարեցնել ռազմական տեխնիկայի, առաջին հերթին՝ ուղղաթիռների մատակարարումը Ասադի ռեժիմին, և ողջ աշխարհի հետ ակտիվ նպաստել Սիրիայում քաղաքական փոփոխություններին, իրենց հետ աշխատել երկրի ժողովրդավարության և միասնության ապահովման ուղղությամբ:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայում հակամարտող կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերող կողմերը պետք է դադարեցնեն օգնությունը և չմիջամտեն հակամարտության դիվանագիտական լուծմանը:Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի աջակցում հակամարտող կողմերից և ոչ մեկին, սակայն կապի մեջ է և՛ Ասադի, և՛ ընդդիմադիրների հետ:
Իր հերթին՝ Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը զենք է ստանում Ռուսաստանից՝ համաձայն այն գործարքների, որոնք կնքվել են մինչ քաղաքացիական հակամարտության սկիզբը, որը ռազմական բնույթ ձեռք բերեց:









































