Saturday, 27 06 2026
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան

2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից մինչ դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել։ Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Հիշյալ վարկածի ստուգման ուղղությամբ քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:

Հիշյալ գործողության արդյունքները համեմատվում են Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումների և տարածքն սպասարկող հեռախոսակայանների տվյալների հետ՝ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու և համընկնումներ հայտնաբերելու նպատակով:
Ինչ վերաբերում է քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավամտության վերաբերյալ տարածվող լուրերին, ապա հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում, նման տեղեկություններ քրեական գործում չկան։

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո մեղադրյալի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն (պարզաբանում ենք, որ նման ծանր հանցագործությունների դեպքում, որպես կանոն, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի համար փորձաքննության ենթարկվող անձի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը պարտադիր են)։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում