Իտալական «Ինտեր»-ի դարպասապահն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է Tuttosport-ը:
Սամիր Հանդանովիչի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Վերջերս դարպասապահի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն խոսել էր իր հաճախորդի ապագայի մասին և ակնարկել, որ Հանդանովիչը սիրում է Իտալիան, բայց հետաքրքիր առաջարկները կարող են դիտարկվել:
Նշենք, որ Հանդանովիչի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսին:








































