Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը հիմնական գործընկերների հետ պետք է մշակի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Ներգրավվածությունը գլոբալ տնտեսական օրակարգում մեզնից պահանջում է մրցունակության բարձրացում, աշխատանքի միջազգային բաժանմանն ավելի ակտիվ մասնակցություն՝ հաշվի առնելով մեր տնտեսությունների օբյեկտիվ պահանջմունքները և շահերը»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստորագրել ձեռնտու համաձայնագրեր, որոնք բիզնեսի համար կստեղծեն լրացուցիչ հնարավորություններ: Մոտ ապագայում կքննարկվի ԵՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների մակնշման պիլոտային ծրագրի ֆինանսավորման հարցը:










































