Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Ես Լեոյին եմ տեսնում, այլ ոչ թե նրա համախտանիշը». նորզելանդացի հայրը՝ Երևանում ծնված որդու մասին.disabilityinfo.am

disabilityinfo.am-ը գրում է. «Միայնակ հայր լինելն այնքան էլ դժվար չէ, ուղղակի պետք է փոքրիկին կերակրել, տակդիրը փոխել, լողացնել, խոսել հետը և գուրգուրել, երբ նա արթնանում է: Իսկ Լեոն չի տարբերվում մյուս բալիկներից»,- պատմում է նորզելանդացի Սեմյուել Ֆորրեսթը, ում որդին` Լեոն, ծնվել է օրեր առաջ՝ Երևանում: Ծնվելուց հետո տղայի մոտ Դաունի համախտանիշ են հայտնաբերել:

Սեմյուելն արդեն 3 տարի է` Հայաստանում է ապրում, ամուսնացել է հայ կնոջ հետ և հասցրել է իմանալ հայերի հյուրընկալության և ամուր ընտանիքների մասին, սակայն զարմացել է` հայտնաբերելով, որ շատ ծնողներ հաշմանդամություն ունեցող փոքրիկներին հիվանդանոցում էլ լքում են:

Փոքրիկի մայրը և նրա ընտանիքը ևս հրաժարվել են երեխայից, երբ իմացել են Լեոյի ախտորոշումը, իսկ ինքը՝ Սեմը, ոչ մի գնով չի ցանկացել երեխային մանկատուն տանել:

«Երբ նրան տեսա, միանգամից հասկացա, թե ինչքան եմ սիրում: Նա խիտ, սև մազերով հիասքանչ փոքրիկ է: Երբ ինձ ասացին, որ փոքրիկս Դաունի համախտանիշ ունի, ես մի քանի րոպե շոկի մեջ էի, բայց դա երկար չտևեց: Մտքովս երբեք չի անցել, որ կարող եմ հրաժարվել տղայիցս: Որոշեցի, որ փոքրիկիս հետ Նոր Զելանդիա կգնամ, քանի որ այնտեղ նա ավելի շատ հնարավորություններ կունենա»,- պատմում է Սեմը և ավելացնում, որ Նոր Զելանդիայում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները գնում են սովորական մանկապարտեզ, սովորական դպրոց, հետագայում աշխատանք գտնելու հնարավորություններ ունեն և լիովին ներառված են հասարակության մեջ: Իսկ ինքը այնտեղ Դաունի համախտանիշ ունեցող բազմաթիվ ընկերներ ունի, ովքեր իսկապես երջանիկ են:

«Հիվանդանոցում, որտեղ տղաս ծնվել է, նշեցին, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 98%-ից ծնողները հրաժարվում են: Կարծում եմ` հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ. նրանք իրենց երևակայության մեջ գծում են իրենց իդեալական երեխային, և երբ նորածինը չի համապատասխանում դրան, կարող են լքել նրան: Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրների: Բացի դրանից, ծնողները վախենում են հասարակական կարծիքից»:

Նորզելանդացի հայրիկին զարմացրել է նաև հայ բժիշկների վերաբերմունքը. «Թեև հիվանդանոցում խնամքը և պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի էին, սակայն մինչև փոքրիկիս տեսնելը բժիշկներն ասացին, որ մենք 10 оր ունենք` նրանից հրաժարվելու համար: Հայաստանում ամեն ինչ հակառակ հերթականությամբ է արվում. բժիշկները նախ առաջարկում են երեխայից հրաժարվել, ապա միայն ցույց են տալիս խնդիր ունեցող երեխային: Բայց ծնողը պիտի տեսնի իր երեխային, գրկի նրան, ու միգուցե բժիշկները կարող են նրան խորհուրդներ տալ դրանից հետո»:

Համեմատելով Նոր Զելանդիան և Հայաստանը` Սեմը նշում է, որ Նոր Զելանդիայում էլ են ծնողները հրաժարվում Դաունի համախտանիշ ունեցող փոքրիկներից, բայց այնտեղ պետական աջակցություն և բազմաթիվ ծառայություններ կան հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար:

Քանի որ Սեմյուելը Նոր Զելանդիայում հարազատներ և պայմաններ չունի, բայց ցանկանում է տղայի կյանքի առաջին տարում ինքը խնամել նրան, այժմ առցանց դրամահավաք է կազմակերպել, որպեսզի Նոր Զելանդիա վերադառնալուն պես բավարար միջոցներ ունենա նրան խնամելու, այլ ոչ թե երեխային խնամքի ցերեկային կենտրոն հանձնի:

 

 

Ամբողջությամբ՝ disabilityinfo.am-ում

http://disabilityinfo.am/wp-content/uploads/2015/02/2.jpg

http://disabilityinfo.am/wp-content/uploads/2015/02/11.jpg

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում