Հայաստանը հավատարիմ է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու գործին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մյունխենի անվտանգության համաժողովին լավ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք ողջունում ենք նրա հավատարմությունը լարվածությունը թուլացնելու գործին»,- գրել է Ուորլիքը:









































