Մարդ տեսակի կենսաբանական էվոլյուցիան կանգ չի առել, և այն ընթանում է նախկին «նախապատմական» տեմպերով՝ չնայած մանկական ու մեծահասակների մահացության և ծնելիության կտրուկ նվազեցմանը: Այս մասին հայտարարում են գիտնականները, ովքեր իրենց աշխատանքը հրապարակել են Evolution ամսագրում:
Նման եզրահանգման են հանգել ֆինն գենետիկները և էվոլյուցիոն կենսաբանները: Նրանք վերլուծել են Ֆինլանդիայի ծագումնաբանության պատմությունը և համեմատել մարդու տեսքի, աճի, կյանքի շարունակականության, հաջողակ լինելու և մարդկային այլ գծերի փոփոխությունները նրանց ԴՆԹ-ներում մուտացիաների հետ:
Համեմատելով տարբեր գենոմներ՝ գիտնականները պարզել են, որ ֆինների գծերում փոփոխությունների մոտ 4-18 տոկոսը պայմանավորված է եղել ոչ թե սոցիալ-տնտեսական գործոններով կամ նրանց շրջապատի առանձնահատկությամբ, այլ գենետիկ մուտացիաներով: Նրանց խոսքերով՝ վերջին հարյուրամյակի ընթացքում մարդու այդ փոփոխությունների գծերում գեների «ներդրումը» զգալիորեն աճել է:











































