Սան Ֆրանցիսկոյի դիտորդական խորհուրդը հաստատել է այն որոշումը, համաձայն որի Twitter միկրոբլոգերի կայքերի, ինչպես նաև այլ հայտնի նմանատիպ կայքերի, այդ թվում` Zynga խաղերը արտադրողների համար թեթևացվում է հարկային բեռը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Twitter-ը կազատվի աշխատավարձի համար վճարվող 1,5% հարկից առաջիկա 6 տարիների համար:
Հարկային այսպիսի արտոնությունների դիմաց, որոնց մասին որոշումը կայացվել է երկար բանակցություններից հետո, 5-10 մլրդ դոլար գնահատվող ընկերությունը պետք է տեղափոխվի Սան Ֆրանցիսկոյի ավելի քիչ զարգացած շրջաններ: Twitter-ը ստացել է հարկային բեռի թեթևացումը այն պայմանով, որ նրա շտաբ-գրասենյակը տեղափոխվելու է ոչ բարենպաստ Միդ Մարքեթ:
Քաղաքապետարանի որոշումից առաջ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է լքել քաղաքը, եթե Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները որոշեն ավելացնել հարկի չափը:
Այսպիսով, Կալիֆոռնիա նահանգը, որը տնտեսական ճգնաժամից հետո հսկայական պարտքեր է կուտակել, այս քայլով ցանկանում է բարելավել նահանգի սոցիալ-տնտեսական վիճակը:
Գործազրկության մակարդակը այս նահանգում հասնում է 12,5%-ի` նույնքան, որքան Հունաստանում, և մի քիչ պակաս, քան` Իռլանդիայում:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Zynga-ի և Twitter-ի կողմից իրականացվելիք հարկային վճարումները քաղաքին կարող են միլիոնավոր դոլարների օգուտ բերել:






































