Թբիլիսիի 100 տարեկան և դրանից բարձր տարիքի բնակիչները կստանան 1000 լարի (մոտ 500 դոլար) չափով մեկանգամյա օգնություն՝ առողջապահության և սոցիալական ապահովագրության քաղաքային ծառայության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը՝ փոխանցում է Newsgeorgia-ն։
Ծրագրի իրականացման համար Թբիլիսիի բյուջեից կտրամադրվի 35 հազար լարի (մոտ 17.8 հազար դոլար)։
Առողջապահության ու սոցիալական ապահովագրության քաղաքային ծառայության բյուջեն 2015 թականին կազմել է 76.5 մլն լարի (մոտ 38.4 մլն դոլար)։ Ընթացիկ տարում ծառայությունը կիրականացնի 29 ծրագիր։











































