Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ԱՄԷ-ում ավելի քան 100 մարդու կդատապարտեն պետական հեղաշրջման փորձի համար

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները երկրում ուժի կիրառմամբ իշխանությունը վերցնելու նպատակով կազմակերպված դավադրության համար 94 մարդու մեղադրանք են առաջադրել: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք բոլորն էլ ծայրահեղական իսլամիստական «Ալ-Իսլահ» խմբավորման անդամներ են, որոնք սերտ համագործակցում են «Մուսուլման եղբայրներ»-ի հետ, որոնց գործունեությունն ԱՄԷ-ում արգելված է:

Երկրի գլխավոր դատախազ Կուբաիշի խոսքերով՝ նրանք հրապարակային քարոզում էին հետևել իսլամին, սակայն իրականում գաղտնի դավադրություն էին նախապատրաստում: Նրանք ձերբակալվել են անցյալ տարվա հուլիսին՝ մուսուլմանական ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում:

ԱՄԷ-ի իշխանությունների տվյալներով՝ տեղի իսլամիստների գործունեությունն ընդհանուր մեծ դավադրության մի մասն է միայն կազմում: Նրանց կարծիքով՝ հիմնական վտանգը գալիս է Սիրիայի և Իրանի արմատականներից:

Անցյալ տարվա մարտին Էմիրությունների ոստիկանապետը հայտարարել էր, որ «Մուսուլման եղբայրներ»–ը կփորձեն Օմանի, ԱՄԷ–ի, Քուվեյթի, Քաթարի, Բահրեյնի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի միապետների դերակատարությունը դարձնել ձևական, իսկ իրական իշխանությունը վերցնել իրենց ձեռքը կամ հանձնել դաշնակիցներին:

Նա նաև պնդում էր, որ «Մուսուլման եղբայրներ»–ի կողմից իրականացվող առաջին հարվածը 2013-ին կլինի Քուվեյթի ուղղությամբ, իսկ ընդհանրապես, այդ ամենը պետք է իրականացվի մինչև 2016-ը, որից հետո Պարսից ծոցում այլևս ոչ մի բացարձակ միապետություն գոյություն չի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում