Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Պասկալը լքում է իր պաշտոնը: Այս մասին է հաղորդում The Wall Street Journal-ը:
Կինոստուդիայի աղբյուրների տվյալներով՝ Պասկալը որոշում է կայացրել աշխատանքը շարունակել մեկ այլ ստուդիայում: Ենթադրվում է, որ նա իր պաշտոնը կլքի 2015թ. մայիսին:
Ավելի վաղ Էմա Պասկալը ներողություն է խնդրել այն անհարմարությունների համար, որոնք ընկերությանը պատճառվել են ցանցահենների կողմից նրա հաղորդագրությունները հրապարակելու պատճառով:










































