Մեծ Բրիտանիայի կառավարության երկրորդ մարդը` Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիք Քլեգը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հնարավոր է համարում Շոտլանդիայի անկախությունը: Փոխվարչապետի խոսքերով` դրա համար թագավորությանն «ընդամենը» պետք է դուրս գալ Եվրամիության կազմից, գրում է TASS-ը:
«Ուղղակի կգործի դոմինոյի սկզբունքը: Երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, միանգամից, մեկ ակնթարթում, մեր երկիրը կզրկվի Շոտլանդիայից»,- ասել է Քլեգը:
«Այսպիսով, ընդամենը մեկ խորհդարանի կառավարման շրջանում մենք կարող ենք խախտել երկու միություն»,- նախազգուշացրել է փոխվարչապետը:








































