Անգլիական «Էվերթոն»-ի հարձակվող Կևին Միրալասը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես բանակցություններ չեմ վարել այլ ակումբների հետ: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ լքել «Էվերթոն»-ը:
Հաճելի կլիներ մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Իմ ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո»-ն, սակայն նրանք դեռ չեն կապնվել իմ հետ»,- հայտարարել է ֆուտբոլիստը:






































