Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալված Մնացական Ալեքսանյանի հայրն այսօր փաստաբանի հետ միասին հանդիպել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին, խնդրել՝ ազատ արձակել իր որդուն, սակայն մերժում ստանալով հեռացել է դատախազությունից:
Մերժման լուրը ոտքի էր հանել Սառնաղբյուրի բնակիչներին: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նրանք վրդովված են, որ ձերբակալվել է մի երիտասարդ, ով փայլուն կենսագրություն ունի: Հավաքվածները պնդում էին՝ Մնացականն իրեն իսկական քաղաքացու պես է պահել, նա ընդամենը արել է այն, ինչը պարտավոր էր անել ՀՀ ցանկացած քաղաքացի՝ պահանջել իշխանություններին լինել ավելի համարձակ իրենց գործողություններում, հետ վերադարձնել մեղադրյալ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին: Որևէ հանցանք չեն նկատում Մնացականի գործողություններում: Միաբերան պնդում են՝ հպարտանում են, որ Մնացական Ալեքսանյանն իրենց համագյուղացին է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































