Թեև այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր հրավիրած խորհրդաժողովի առաջին նիստից հետո խոստացավ վերջում պատասխանել լրագրողների 3 հարցի, սակայն խորհրդաժողովի կեսից նա, առանց որևէ խոսք ասելու, լքեց դահլիճը:
Ծառուկյանի խոսնակն ու ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ծառուկյանի բացակայությունը մեկնաբանեցին նրանով, որ վերջինս շատ անհետաձգելի ու կարևոր հանդիպում ուներ, սակայն անզեն աչքով էլ նկատելի էր, որ Ծառուկյանը ձանձրանում էր իր իսկ հրավիրած խորհրդաժողովից և մասնակիցների ելույթներից:
Նա նստած տեղը երկար-բարակ զննում էր իր նորաբաց հյուրանոցի առաստաղը, կողքերը նայում, իսկ մի պահի էլ անգամ քնեց: Սակայն հրավիրյալներից որոշների բոցաշունչ ելույթները խանգարում էին քունը լիարժեք առնելուն, ինչի պատճառով էլ, թերևս, ԲՀԿ առաջնորդը լքեց իր հյուրերին ու հեռացավ:










































