«Դա հիմարություն է: Ոչ մեկը Ստեփան Դեմիրճյանին չէր կարող արգելել մասնակցելու խորհրդաժողովին: Այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն նման բան թույլ չէր տա»,- այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովի ժամանակ ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Տեր-Պետրոսյանն արգելել է Դեմիրճյանին մասնակցելու Ծառուկյանի խորհրդաժողովին:
Մեր հաջորդ հարցին, թե ինչն է պատճառը, որ Ծառուկյանը չի մասնակցում, տիկին Սարգսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ: Դա պետք է իրենից հարցնեք, բայց, հավանաբար, ինչ-որ խնդիր կա»:










































