ԱՄՆ-ը չպետք է հանդես գա ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության` ԱԷՄԳ-ի անունից: ԱՄՆ-ը, եթե ցանկանում է իր տեսակետը հայտնել, դա պետք է անի իր անունից: Ինչպես տեղեկացնում է «Իրնա» գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
Սալեհին նաև հաստատել է, որ բանակցությունների ընթացքում առաջ են եկել իրավական բարդություններ, որոնք ներկայումս հաղթահարվում են, և անհրաժեշտ է համբերություն ցուցաբերել:
Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարության՝ Իրանը պատրաստ է բանակցել իր ատոմային ծրագրերի շուրջ, սակայն ցանկացած համաձայնություն տվյալ հարցի վերաբերյալ պետք է հաշվի առնի խաղաղ նպատակներով ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը։









































