Ինչպես տեղեկացնում է անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքը, ակումբը համաձայնության է եկել գերմանական «Շալկե»-ի հետ կիսապաշտպան Լյուիս Հոլթբիի տրանսֆերային իրավունքների գնման վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագը համաձայնության է եկել բրիտանական կողմի հետ ամռանը տեղափոխվելու վերաբերյալ: Հիմա նա պետք է Անգլիա տեղափոխվի այս ամսին:
Կայքը նշում է նաև, որ Լյուիսը 160 հանդիպում է անցկացրել իր կարիերայում՝ դառնալով 29 գոլի հեղինակ:









































