Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն անցկացրել է իր 497-րդ խաղն իսպանական Պրիմերայում` խաղադաշտ դուրս գալով «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն` Կասիլյասն այդ ցուցանիշով հավասարվել է թիմի նախկին պաշտպան Ֆերնանդո Յերոյին: Նրանք կիսում են յոթերորդ հորիզոնականը:
6-րդ տեղում է «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Միգել Սոլերը, ով 504 հանդիպում է անցկացրել Պրիմերայում:
Նշվում է, որ Կասիլյասը Պրիմերայում անցկացնում է 16-րդ մրցաշրջանը և 5 անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 497 հանդիպումներում նա 326 հաղթանակ է տարել, 85 անգամ խաղացել ոչ-ոքի և 86 պարտություն կրել:









































