Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Սաղմը շարունակում է մնալ կալանքի տակ. Դատարանը համառորեն չի բավարարում մեր միջնորդությունները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է մերժել և չբավարարել բոլոր տեսակի միջնորդությունները՝ կապված «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի հետ:

Հիշեցնենք, որ դատարանը, ի դեմս դատավոր Գագիկ Խանդանյանի, կալանք է դրել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի վրա, որը պետք է արդեն իսկ տեղադրված լիներ փոխնակ մոր արգանդում: Իսկ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ քաղաքացի Նինա Կուցանյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով դիմել էր «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդով երեխա ունենալու համար: Դիմելուց հետո կլինիկայի և Նինայի միջև կնքվել էր պայմանագիր, աղջիկն անցել էր բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, հայտնվել էր նաև դոնորը՝ ռազմական ոստիկանության մայոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն աղջկա նախկին ընկերն է եղել և տվել է դոնոր դառնալու իր համաձայնությունը: Սակայն աղջկա հետ վիճելուց հետո որոշել է, թե չի ցանկանում, որ իր սերմից բեղմնավորված սաղմից երեխա ծնվի:

Նինան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը շարունակում է համառորեն չբավարարել իրենց միջնորդությունները: «Բոլոր միջնորդությունները համատարած մերժվում են: Այնպիսի տպավարություն է, կարծես դատարանը համառորեն չի ուզում հանել սաղմի վրա դրված կալանքը, ինչը հենց հայցվորի ուզածն է: Բայց դա աբսուրդ է, հասկանում եք, այստեղ խոսքը երեխայի կյանքի մասին է, որը շուտով արդեն կհայտնվի հարցականի տակ»,- ասաց Նինան՝ հավելելով, որ սաղմի պահպանման համար նախատեսված է 6-ամսյա ժամկետ, որից հետո հնարավոր է՝ այն արդեն պիտանի չլինի օգտագործման համար: Մինչդեռ նա և́ բեղմնավորման, և́ դոնորության, և́ փոխնակ մոր հետ կնքել է բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և կատարել համապատասխան վճարումները: «Հասկանում եք, չի կարող հայցի ապահովում կիառվել սաղմի վրա, այն դեպքում, երբ և́ դոնորի, և́ վերատադրողական կենտրոնի հետ առկա են պայմանագրեր՝ իրավական և բժշկական հիմքերը, իսկ հիմա նման քաշքշուկի մեջ ենք հայտնվել, ու հայտնի էլ չի, թե երբ կավարտվի այս մղձավանջը»,- ասաց Նինան:

Վերջինիս խոսքերով՝ այս ընթացքում ինքը փորձելէ բանակցել, հաշտության եզրեր գտնել դոնորի հետ, սակայն որևէ ռեալ արդյունք դեռևս չկա:

Այս աննախադեպ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է վաղը:

 

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում