Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Թուրքիայի բանակի թվաքանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 7000-ով

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2015 թվականի փետրվարի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Թուրքական զինուժի անձնակազմը շուրջ 689 հազար մարդ է, ինչը շուրջ 7000-ով ավել է 2015 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից: Անձնակազմի թվաքանակի աճը կապված է զորակոչի հետ, շարքային կազմը համալրվել է պարտադիր ծառայության կոչված շարքային զինծառայողներով:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունվարի համեմատ գեներալների թիվը չի փոխվել:

Սպաների ընդհանուր թիվը 39 439 է, որից 32 625-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6261-ը՝ ժանդարմերիայում, 625-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ գրեթե չի փոխվել։

Կրտսեր հրամանատարական կազմը 97 533 մարդ է, որից 70 651-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25 392-ը՝ ժանդարմերիայում, 1490-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 1000-ով։

Պայմանագրային ժանդարմների թիվը 22 789 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 4554:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 61 812 մարդ է, որից 43 551-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17 568-ը՝ ժանդարմերիայում, 693-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվն ավելացել է 1500-ով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 410 179 մարդ է որից 286 240-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 122 113-ը՝ ժանդարմերիայում, 1826-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, հունվարի 1-ի տվյալների համեմատ ժամկետայինների թիվն ավելացել է շուրջ 4000-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈՒ շարքերում 52 680 է, որից 48 267-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3500 -ը՝ ժանդարմերիայում, 913-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 689 324 մարդ է, որից զինծառայողները 636 644-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 680-ը: Նախորդ ամսվա համեմատ թուրքական զինուժի թիվն ավելացել է շուրջ 7000-ով, ինչը կապված է հիմնականում ժամկետայինների թվի աճի հետ:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայող են ընդհանուր թվի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 37 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 61 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայում գործում է պարտադիր ժամկետային զինծառայություն: Բանակ են զորակոչվում 21 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Թեև թուրքական զինված ուժերի անձնակազմի թվի մեջ հաշվում են ժանդարմերիան և առափնյա անվտանգության ծառայությունը, սակայն ոչպատերազմական պայմաններում այս կառույցները ենթարկվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը և իրականացնում են նաև ոստիկանական գործառույթներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում